Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իրականացնելու է Հայաստանի ուռուցքաբանական կարողությունների գնահատում։
Վիեննայում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության impact առաքելությունների պատասխանատուներ Բեատրիս Լահուպի և Արսեն Յուրիչի հետ, որի ժամանակ էլ քննարկվել է հարցը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են առաջիկայում սպասվող ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Հայաստան, քննարկվել են նաև համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները:
Հայաստանի պատվիրակությունը՝առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում է Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին: Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների, մասնագիտական այլ հարցերի շուրջ: