Կառավարության որոշմամբ վերանայվել են ՀԴՄ-ների ներդրման, ձեռքբերման և սպասարկման գործընթացներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթները:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գները, ինչպես նաև ՀԴՄ-ների գնման, դրանց իրացման, իրացման գների սահմանման գործընթացները կազատականացվեն և կհանվի սպասարկում իրականացնող յուրաքանչյուր աշխատողի կողմից սպասարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների առավելագույն թվի սահմանափակումը:
Սահմանվել են ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, պարզեցվել են հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման գործընթացը:
Ինչպես նաև կարգավորվել են հարկ վճարողի գործունեությունը դադարեցնելու, լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում ՀԴՄ-ները հաշվառումից հանելու գործընթացը: