ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցում է նախարարությունների հետ նոր միջուկային համաձայնագիր մշակելու շուրջ: Այդ մասին հայտնել է CNN-ը Սպիտակ տան մի քանի աղբյուրի վրա հղումով:
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը նշել է, որ նախագահն ուզում է, որ գործարքին մասնկցեն Ռուսաստանն ու Չինաստանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, պայմանագիրը պետք է ներառի սպառազինության բոլոր տեսակները: «Մենք ձգտում ենք որքան հնարավոր է շուտ ներկայացնել նախագահին բոլոր հնարավոր տարբերակները»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ մինչ այդ ոչ մի վարչակազմ նման փորձ չի արել:
Վերջերս ԱՄՆ նախագահը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է համարում, որ բոլորը ձերբազատվեն միջուկային զենքից: