6 մայիսի 2019 - 13:57 AMT
ԱԳ նախարարը Սլովակիա է մեկնում

Մայիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա:

Սլովակիայում նախարարը մասնակցելու է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։