ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթն առաջին ընթերցմամբ կմտնի լիագումար նիստերի օրակարգ հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում արտահերթ նիստով:
Նա հիշեցրել է, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանության է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որոնք նախաձեռնել էր կառավարությունը։
«Բայց այս քառօրյա չի ներառվել, քանի որ քառօրյան բավական հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի թեման պետք է բավական երկար քննարկվեր, որոշվել է չներառել։ Ցանկանում եմ տնտեսվարողներին ասել, որ հանգիստ լինեն, օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է»,-ասել է նա։
Ավելի վաղ կառավարությունը օրենսդիր մարմին է ներկայացրել Հարկային օրենսգքրում փոփոխությունների վերաբերյալ նախագծերի փաթեթը: