Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Առաջին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
«Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք», - գրել է նա:
Բախտաձեն շնորհակալություն է հայտնել երկու երկրի միջև բարեկամության և սերտ գործակցության մեջ Փաշինյանի ներդրած ավանդի համար:
«Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը»,- ասված է Մամուկա Բախտաձեի ուղերձում: