3 հունիսի 2019 - 11:31 AMT
Երևանում բուքմեյքերների աշխատանքն արգելող օրենքն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

ՀՀ ԱԺ-ն հունիսի 3-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լարցումներ կատարելու մասին նախագիծը, որով 2020 թվականից Երևանում կարգելվի բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:

Նախագիծն ընդունվել է միաձայն:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած նախագծով բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը կթույլատրվի ՀՀ մի շարք քաղաքներում՝ Ծաղկաձորում, Մեղրիում, Սևանում, Ջերմուկում:

Նախագիծը բողոքի ակցիայի էր դուրս բերել «ԳուդՎին» բուքմեյքերական ընկերության աշխատակիցների: Ընկերության ներկայացուցիչներն ավելի ուշ հանդիպել են ԱԺ ղեկավարության հետ և ընդհանուր հայտարարի եկել:

Ընթերցեք նաև՝ «Որքան են պարտվում խաղացողները և որքան են շահում բուքմեյքերները»: