ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չորս ամսում պետպատվերի շրջանակում բժշկական 4904 միջամտություն է եղել:
«Կատարվել է 4904 միջատմություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն 270-ը սրտի վիրահատություն», - գրել է նախարարը:
Նա նշել է, որ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 927 մլն դրամ:
Սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագիրը սկսվել է ր ընթացիկ տարվա փետրվարից և նախատեսված է մեր 230,000 քաղաքացու համար: