19 սեպտեմբերի 2008 - 15:04 AMT
Հայ համայնքը մեծ հարգանք է վայելում Իրանում
Իրանի հայ համայնքը ամենահներից մեկն է աշխարհում` այն շուրջ 500 տարեկան է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել ե է Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: «Չնայած, որ վերջին 20-30 տարում հայերի թիվը Իրանում կրճատվել է, իսկ երկրի մահմեդական բնակչությունն աճել է գրեթե երկու անգամ, կառավարության վերաբերմունքը համայնքի հանդեպ նույնն է մնացել` բարեկամական եւ հարգալից:

Ըստ երկրի սահմանադրության մենք համարվում ենք ազգային եւ կրոնական փոքրամասնություն եւ որոշակի իրավունքներ ունենք: Կառավարությունը ֆինանսավորում է հայկական պատմական հուշարձանների վերականգնումը, դպրոցների շինարարությունը, միջոցներ է հատկացնում մշակույթի, կրթության զարգացման համար: Իրանի մեջլիսում համայնքը ներկայացված է երկու պատգամավորներով; Մեկակակն պատգամավորներ ունեն ասորական, հեթանոսական եւ հրեական համայնքները»,-նշել է Մելիքյանը:

Նա հիշեցրել է, որ հենց կառավարության ջանքերով է պահպանվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվել սբ.Թադեոսի վանքը: «Այժմ Իրանում գործում են 40 հայկական եկեղեցիներ: Հայերը, ինչպես նաեւ մյուս փոքրամասնությունները, ոչ մի խոչընդոտներ չունեն իրենց կրոնական դավանանքի հարցում: Միեւնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ կառավարության հոգատարությունը կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ, ուղղված է նրան, որ աշխարհի աչքերում Իրանն ընկալվի որպես ժողովրդավարական, քաղաքակիրթ պետություն»,-ասել է Մելիքյանը: