Հունիսի 17-ի վաղ առավոտյան Ադրբեջանում, Աղստաֆայի շրջանի Բեյուկ Կեսիկ գյուղի շուկայում հնչած կրակոցների հետևանքով 4 մարդ է սպանվել: Սպանվել են Շադիհլի գյուղի բնակիչներ Շարիգա Մուսաևան, նրա որդիները՝ Նովրուզն ու Շամսադդինը, ինչպես նաև Ագգյոել գյուղի բնակիչ Զեյնաբ Ջալիլովան:
Եվս 3 մարդ հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է Haqqin.az-ը:
Հարուցվել է քրեական գործ: Նախնական քննության արդյունքւմ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Սադիհլի գյուղի բնակիչ Էլնուր Սուլեյմանովը վրեժխնդրության մղումներով: Նա կրակել է Կալաշնիկովի ինքնաձիգից: Սուլեյմանովը կամավոր ներկայացել է Աղստաֆայի շրջանի ոստիկանություն և հանձնել զենքը: Նրան մեղադրանք է ներկայացվել և դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հաշվի առնելով հանցագործության ծանրությունն ու մեծ արձագանքը՝ Աղստաֆա է գործուղվել Ադրբեջանի Գլխավոր դատախազության և ՆԳՆ աշխատակիցների խումբը:
Քննչական գործողությունները շարունակվում են: