ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վրդովվել է լրագրողի հարցից և վիրավորել նրան:
Լրագրողը հարցրել է, թե մտավախություն չունի արդյոք, որ կարող է բերման ենթարկվել Քննչական կոմիտե չներկայանալու պարագայում:
«Դատարկ-դատարկ խոսում ես, հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»,- լրագրողին է ասել Ծառուկյանը, և հավելել՝ «ի՞նչ եք մի կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա»:
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը քննչական կոմիտե էր հրավիրվել՝ Աբովյանի համայանքապետի ընտրություններից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախըտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի մեքենան և բնակարանը հրդեհելու դեպքով հարցաքննության:
Ծառուկյանը սակայն պատռել էր ծանուցագիրը: Նա ավելի ուշ հարցաքննության ևս մեկ հրավեր է ստացել ՔԿ-ից: