26 սեպտեմբերի 2008 - 19:29 AMT
Հայաստանն այլեւս Թուրքիայի օդային տարածքով թռիչքների համար թույլտվություն չի հարցնելու
Այսուհետ Թուրքիան Հայաստանի նկատմամբ օդային հաղորդակցության հարցում կիրառելու է նույն օրենքները, ինչ մյուս երկրների նկատմամբ: Թուրքիան, վրացա-ռուսական հակամարտության արդյունքում Արեւմուտքի երկրների հետ օդային կապերը կորցրած Հայաստանի համար լիովին բացելով իր օդային սահմանները, հակամարտությունից հետո էլ այդ երկրի թռիչքների համար սահմանափակումներ չի մտցնի: Հայաստանն այլեւս Թուրքիայի օդային տարածքով թռիչքների համար հատուկ թույլտվություն չի հարցնելու Անկարայից: Ու թեեւ Հայաստանը նախկինում էլ կարող էր օգտագործել Թուրքիայի օդային տարածքը, նրա առջեւ մի շարք սահմանափակումներ էին դրվում, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը, վկայակոչելով CNN Turk-ը: