24 հուլիսի 2019 - 14:17 AMT
Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվողներից մեկը ՀՀ-ում կալանավորվել է

Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին, որն անցնում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով։ Այս մասին հատնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։

ԳՀՎ հատուկ ջոկատի նախկին մարտիկ, Սիրիայում մարտական գործողություների մասնակից Նիկիտա Բելյանկինը սպանվել էր Կրասնոգորսկում հունիսի 1-ին զանգվածային ծեծկռտուքի ժամանակ։ Նա փորձել էր պաշտպանել տեղի բնակչին, որին փողոցում ծեծում էր ամբոխը։

Գործով այժմ 9 ենթադրյալ մասնակից է կալանավորվել: