9 օգոստոսի 2002 - 23:34 AMT
ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության 2003 թվականի ծրագիրը: Այդ մասին այսօր տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` 2003 թվականի ծրագիրը «գործնականում նման է անցյալ տարվա ծրագրին»: Ինչ վերաբերում է ընթացիկ ծրագրի իրականացմանը, ապա նախարարի խոսքերով, դրա ուսումնական հիմնամասն արդեն սկսվել է, եւ հայ սպաների խումբը գտնվում է ԱՄՆ-ում: «Համագործակցության ծրագրի մնացած մասի իրականացման վերաբերյալ բանակցությունները, որոնք առնչվում են բանակային կապի միջոցների բարելավմանը, գտնվում են եզրափակիչ փուլում, եւ ես կարծում եմ, որ ընթացիկ տարում կսկսվի դրա իրագործումը»,- ասել է Սերժ Սարգսյանը: