ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, որը հեռարձակվում է ֆեյսբուքյան եթերով, ներկայացարել է նախարարության գործունեությունը նախակրթական ոլորտում:
Նախարարը նշել է, որ յուրքանչյուր քաղաքացու ուղին ձևավորվելու է մանկուց: «Ձևավորելու ենք յուրաքանչյուր քաղաքացու ուղին 3 տարեկանից»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում նախակրթարան է հաճախում մանկահասակ երեխաների միայն 38%-ը:
Վարչապետը շատ փոքր է համարել այդ ցուցանիշը: Նա ասել է, որ պետք է խնդիր դնել, որ 0-6 տարեկան երեխաները պարտադիր նախակրթարան հաճախեն:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ ցուցանիշում ներառված չեն մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաները: Նախարարը հավելել է, որ կա ծրագիր, մշակվել են մոդելներ, որոնք առաջարկվել են համայնքներին: Մանկապարտեզների շենքերը վերանորոգելու են, կահավորելու են: «Եթե այդ տեմպով գնանք, 5 տարի հետո կունենանք ավելի քան 70 % նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ»,-ասել է նա:
Արայիկ Հարությունյանն ասել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում մարզում:
Վարչապետը կարևորել է նաև մայրերին աշխատելու հնարավորությունով ապահովելու հարցը: