29 օգոստոսի 2019 - 10:37 AMT
Գյումրիում աղբամանում հայտնաբերված նռնակն ուսումնական էր՝ առանց պայթուցիչի

Գյումրիում աղբամանում հայտնաբերված նռնակն ուսումնական էր՝ առանց պայթուցիչի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ նռնակն ՌԳԴ-5 տեսակի է, հայտնաբերվել է նաև ուսումնական լուսային ազդանշան (դատարկ ձող, պայթուցիչով):

Օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները ուսումնական նռնակն ու լուսային ազդանշանը տեղափոխել են ոստիկանության Կումայրու բաժին: