ՀՀ պետական բյուջեից $6000 կհատակցվի Վրաստանի բուժհաստատություններին հունիսի 7-ին Թբիլիսի-Բաթումի ճանապարհին վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված օգնության համար գոյացած պարտքի մարմանը:
Քանի որ վերը նշված հիվանդները հետագա բուժումը Հայաստանում ստանալու նպատակով առանց վճարումների են դուրս գրվել Վրաստանի բուժհաստատություններից, նրանց ֆինանսական պարտավորությունների կատարումը երաշխավորել է այդ երկրում ՀՀ դեսպանությունը:
Գումարը կփոխանցվի դեսպանության միջոցով։
Բաթումի ուղևորվող Mercedes A160 մակնիշի 51TA100 պետհամարանիշով ավտոմեքենան, Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել, որի հետևանքով երեք ՀՀ քաղաքացի զոհվել է, հինգը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: