24 սեպտեմբերի 2019 - 16:42 AMT
Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են անում Բաքվում

Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը համատեղ «Կովկասյան արծիվ-2019» զորավարժություն են անցկացնում Բաքվում: Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 23-ին:

«Ըստ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի, Բաքվում մեկնարկել են հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2019» զորավարժությունները: Զորավարժությունների ընթացքում կատարվելու են օդուժի կիրառմամբ պայմանական թիրախի ոչնչացման, պատանդների ազատման, վիրավորների տարհանման և այլ առաջադրանքներ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Որպես դիտորդներ զորավարժություններին մասնակցում են նաև պակիստանցի զինվորականները, հայտնում է Interfax.az-ը:

Եռակողմ զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 1-ին: