Ազգային ժողովում նոր քննիչ հանձնաժողով կգործի, որը ստուգելու է մետաղական հանքարդյունաաբերական ընկերությունների գործունեությունը։ Հանձնաժողովի ստեղծման գաղափարը ԲՀԿ նախաձեռնությունն է:
Հանձնաժողովն ունենալու է 11 անդամ՝ 6-ն «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը՝ ԲՀԿ-ից և 2-ը՝ ԼՀԿ խմբակցությունից:
«Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի» ստեղծմանը կողմ է քվեարկել 111 պատգամավոր: