Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը։
«Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է Ermenihaber-ը:
Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի գրավյալ տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի ԱԽ-ի ու Եվոպայի խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: