Գյումրին ընդգրկվել է Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաշահավետ ուղղությունների ցանկում։ Ցուցակում ընդգրկվել են ամենաէժան ավիաթռիչքների ուղղությունները։ Վարկանիշը կազմել է Biletix զբոսաշրջային առցանց գործակալությունը, գրում է RT-ն։
Թռիչքը դեպի Գյումրի և հակառակ ուղղությամբ դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիների համար կարժենա մոտ 11,000 ռուբլի։ Ամենաշավետն է ճանաչվել ավիաթռիչքը դեպի Մինսկ՝ 6600 ռուբլի։
Ինչպես նշել են գործակալությունում, միջինը ռուսաստանցիներն արտերկրում են անցկացնում մոտ մեկ շաբաթ։