17 դեկտեմբերի 2019 - 16:37 AMT
Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է RTVi -ը

Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է RTVi հեռուստաալիքի հսկիչ փաթեթը, հայտնել է Reuters-ը ալիքի հայտարարության վրա հղումով:

Իսրայելյանը գնել է Ռուսլան Սոկոլովի բաժնետոմսերը, որը RTVi-ի սեփականատերն էր 2012-ից: Գործարարը հայտարարել է, որ հնարավորություններ է տեսնում ԱՄՆ Արևմտյան ափում բիզնեսն ընդլայնելու համար՝ ներգրավելով հանդիսատեսին, որը ցանկանում է պահպանել կապը ռուսական մշակույթի հետ:

«Այսօր ԱՄՆ-ում մոտ 7 մլն ռուսալեզու մարդ է ապրում, որոնք շահագրգռված են մայրենիով որակյալ կոնտենտ ստանալու մեջ»,-ասել է Իսրայելյանը, գրում է ՌԲԿ-ն:

RTVi հեռուստաալիքը ստեղծվել է 1997-ին Վլադիմիր Գուսինսկու կողմից, իսկ 2012-ին սեփականատեր է դարձել «Զվեզդայի» նախկին գլխավոր տնօրեն Ռուսլան Սոկոլովը: 2017-ին հեռուստաալիքը վերաբացվեց ներդրողի միջոցներով, որի անունը չէր հրապարակվում:

Միքայել Իսրայելյանը ռեստորանատեր է և գործարար, Muse Lifestyle Group ընկերության գործադիր տնօրեն: