ԱՄՆ Բոուլդեր քաղաքում գտնվող Կոլորադոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության աճը կարող է աղետալի ազդեցություն ունենալ մարդկանց մտավոր կարողությունների վրա:
Գիտնականները հետևել են, թե ինչպես է ածխաթթվի երկօքսիդն ազդում երեխաների ուսումնառության վրա: Նախորդ փորձերը ցույց էին տվել, որ գազի բարձր խտացումն իրոք ազդում է մտավոր կարողությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել՝ օդափոխելով տարածքը: Միևնույն ժամանակ հայտնի չէր այն ազդեցությունը, որն ունի թարմ օդը, որի մեջ սակայն մեծ է ածխաթթու գազի պարունակությունը, գրում է Lenta.ru-ն Phys.org-ի վրա հղումով:
Մասնագետները երկու սցենար են դիտարկում: Առաջինում մարդկությունը նվազեցնում է ջերմոցային գազի արտանետման քանակը, երկրորդի դեպքում արտանետումները մնում են նույն մակարդակի: Պարզվել է, որ ուսանողների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Ըստ գիտնականների կանխատեսումների, լավագույն դեպքում մտավոր կարողությունների անկումը 2100-ին կկազմի 25%, իսկ վատագույն դեպքում՝ 50 %: