Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանի «Իմ ընկեր» երգը Facebook սոցիալական ցանցում դիտվել է ավելի քան 260 հազար անգամ:
Երգի տեսահոլովակը հրապարակվել է դեկտեմբերի 26-ի երեկոյան և 19 ժամում հավաքել է 264 հազար դիտում, 1000-ից ավելի մեկնաբանություն, հոլովակով կիսվել է ավելի քան 2600 օգտատեր:
«Ընկերության համար: Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի: Մեր Նոր Տարվա նվերը ձեզ», - գրել է ՀՀԿ անդամը:
«Իմ ընկեր» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Աշոտյանն է, երգը կատարում է Աշոտյանը ՀՀԿ անդամներ Էդուարդ Շարմազանովի և Արման Սահակյանի հետ:
Ի դեպ, երգով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գրելով, որ նվիրում է այն «բոլոր այն մարդկանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական լավ ընկեր և հենարան էին մեզ համար»: