Երևանն ընդգրկվել է ԱՊՀ այն 5 քաղաքների ցանկում, ուր նախընտրում են այցելել զբոսաշրջիկները, որոնց գրավում են ամանորյա և Սուրբծննդյան փառատոներն ու տոնավաճառները: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ պորտալը:
Պորտալը ներկայացրել է ՌԴ և ԱՊՀ լավագույն ամանորյա փառատոների և տոնավաճառների վարկանիշը 2020-ի հունվարյան տոների համար:
Զբոսաշրջիկների համար ամենագրավիչն են 2019-ի դեկտեմբերին և 2020-ի հունվարին ԱՊՀ երկրներում անցկացվող Ամանորին և Սուրբծննդյան տոներին նվիրված փառատոներն ու տոնավաճառները, որոնք անցնում են ՌԴ-ում, Բելառուսում, Հայաստանում և Ադրբեջանում:
Լավագույնների 5-յակում է «Ուղևորություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնը Մոսկվայում, ինչպես նաև Սուրբծննդյան տոնավաճառները Սանկտ Պետերբուրգում, Մինսկում, Բաքվում և Երևանում:
ՌԴ և ԱՊՀ երկրների տոնավաճառների վարկանիշը կազմվել է տոնավաճառների պահանջվածության և յուրահատկության ցուցանիշների վերլուծության հիման վրա: