Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Նրանք հունվարի 31-ին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել:
«Խորհրդակցական սենյակում քննության առնելով պաշտպանության կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում ընդունվեց այն մերժել: Այս որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարել է դատավորը, մեջբերում է Panorama.am-ը:
Դատավոր Դանիելյանի նախագահությամբ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության բերած բողոքի քննությունը շարունակվում։
Դանիելյանը 2019-ի հունիսին Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացել։ Պաշտպանները նախորդ նիստում ներկայացրել էին մի շարք կետեր, որոնք, նրանց խոսքով, հաստատում էին Դանիելյանի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Նա որպես մեղադրյալ է ներգրավված 2008-ի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։