Չինաստանում երկու պաշտոնյա ազատվել է աշխատանքից, քանի որ նրանք կարանտինի մեջ են ընդգրկել կաթվածահար հաշմանդամ տղայի հորը: Նա միակ մարդն էր, որը խնամում էր հիվանդ որդուն: 16-ամյա Յան Չենը մահացել է սովից իր հորն ու եղբորը կորոնավիրուսով վարակվելու կասկածանքով կարանտինի մեջ ներառելուց մեկ շաբաթ անց, գրում է BBC-ին:
Այդ ամբողջ ժամանակահատվածում տղային ընդամենը 2 անգամ են կերակրել: Արդյունքում պաշտոններից են զրկվել կոմկուսի տեղական կոմիտեի քարտուղարն ու Հուբեյ նահանգի այն քաղաքի քաղաքապետը, որտեղ ապրում էր մահացածի ընտանիքը:
Փետրվարի 6-ի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 563-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 28,000-ը: