Ֆրանսիայում 80-ամյա չինացի զբոսաշրջիկ է մահացել կորոնավիրուսից, փոխանցում է Huffington Post-ը:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզենը հայտարարել է, որ սա կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն էր Եվրոպայում և առհասարակ՝ Ասիայից դուրս:
Չինաստանի սահմաններից դուրս մահվան մյուս երեք դեպքը գրանցվել են Ֆիլիպիններում, Հոնկոնգում և Ճապոնիայում:
Նախարարի խոսքով՝ 80-ամյա չինացի զբոսաշրջիկը Ֆրանսիայում էր հունվարի 16-ից, հոսպիտալացվել էր հունվարի 25-ին:
Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովից հայտնել են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2641-ով՝ հասնելով 66,500-ի: Վիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհանում կարանտինն ավելի է խստացվել: Վերջին տվյալներով` կորոնավիրուսից մահացել է 1523 մարդ: