GrandPrincessզբոսանավը, որի վրա կորոնավիրուսով հիվանդության 21 դեպք է հայտնաբերվել, մարտի 9-ին կայանվել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքի նավահանգստում: Ուղևորներին ավտոբուսներով կտեղափոխեն տուն, հիվանդանոցներ կամ ռազմակայաններ:
Այդ վայրերում նրանք կարնտինի տակ մեջ 14 օր: Անձնակազմը կմնա նավի վրա՝ կարանտինն այդտեղ կանցկացնի, հայտնում է Deutsche Welle-ն:
Նավում մոտ 3500 մարդ կա: Վիրուսը հայտնաբերվել է անձնակազմի 19 անդամի և 2 ուղևորի մոտ: Հիվանդ ուղևորներից մեկը մահացել է:
Grand Princess զբոսանավը պատկանում է այն նույն ընկերությունը, որին պատկանում էր Diamond Princess-ը, որը փետրվարին 2 շաբաթ մնաց ճապոնական Յոկոգամայի նավահանգստում՝ նավի վրա կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այն ժամանակ վարակ հայտնաբերվեց գրեթե 700 մարդու մոտ, որից 6-ը հետագայում մահացավ թոքաբորբից:
Մարտի 10-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 113,358 մարդ, 59,000-ն ապաքինվել են, 4009-ը՝ մահացել: Հիվանդությունը գրանցվել է 104 երկրում:
ԱՄՆ-ում հայտնաբերվել է 708 վարակված, 27 հիվանդ մահացել է: Որոշ նահանգներում արտակարգ դրություն է սահմանվել: