16 մարտի 2020 - 11:50 AMT
Էջմիածնում 129 քաղաքացի ջերմում էր, նրանց խնդրել են վերադառնալ տուն

Էջմիածնում մասնակի սահմանափակումների կիրառման հետևանքով 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել են տուն գնալ ու ինքնամեկուսանալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն փաստը, որ նրանք ջերմություն ունեն, դեռ ոչինչ չի նշանակում։ Երեկոյան, երբ ես թեստ պիտի հանձնեի, 37․1 աստիճան ջերմաստիճան ունեի, և թեստը, ինչպես գիտեք, բացասական էր», - նշել է վարչապետը։

Փաշինյանն ասել է, որ խրախուսական որևէ պատվոգրով անպայման պարգևատրելու է 1-ին ախտորոշված պացիենտին, ով «իր բարձր գիտակցությամբ օգնեց, որ վարակը շատ չտարածվի»։

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 30 դեպք կա, հիվանդներից մեկը բուժվել է։ Ընդհանուր առմամբ, 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300-ի մեկուսացման աշխատանք է տարվում։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից