Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլում ձայների 27.87%-ով առաջատարը հայազգի Ժաննա Բարսեղյանն է: 20minutes-ի փոխանցմամբ՝ չնայած համաճարակի վտանգին, Ստրասբուրգում գրանցվել է ընտրությունների առաջին փուլի մասնակցության բարձր ցուցանիշ՝ 65.65 %:
Նշվում է, որ Բարսեղյանի այս ցուցանիշը լավ է, քանի որ քաղաքացիները գնահատել են էկոլոգիական և կլիմայական, սոցիալական և ժողովրդավարական չափանիշները:
Ըստ աղբուրի՝ Բարսեղյանը կարող է ֆրանսիական քաղաքի առաջին բնապահպան քաղաքապետը դառնալ՝ անցնելով նաև Ռոլան Ռիեսից (նա 2008-ից Ստրասբուրգի քաղաքապետն է):
Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններում որպես ֆավորիտ ներկայացվող Ալեն Ֆոնտանելն առաջին փուլի արդյունքներով հավաքել է ձայների միայն 19.86%-ը:
Եթե կորոնավիրուսի պատճառով Ստրասբուրգում ընտրությունների երկրորդ փուլը չհետաձգվի, ապա հաջորդ կիրակի՝ մարտի 22-ին, քաղաքը հնարավոր է նոր քաղաքապետ ունենա:
Մարտի 15-ին ամբողջ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման մոտ 5423 դեպք կա, մահացել է մոտ 127 մարդ: