Պարետ Տիգրան Ավինյանի մարտի 20-ի որոշման մեջ մի շարք փոփոխությունների համաձայն ՀՀ կարող են մուտք գործել հանգուցյալի մերձավորներն ու ռուս զինվորականների ընտանիքի անդամները։
Մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը։
Ռուս զինվորականների ընտանիքներին վերաբերող որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը, կինը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Մահվան ելքով դեպքեր չկան:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից