Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած են համարվում արդեն 3-ը: Այս մասին ասվում է կառավարության ստեղծած կայքէջում:
Վրաստանում կարանտինային գոտում է գտնվում 2956 անձ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 291 պացիենտ, գրում է Aliq.ge-ն:
Մարտի 21-ին Վրաստանում ստեղծված իրավիճակից ելնելով` արտակարգ դրություն է հայտարարվել:
Կորոնավիրուսին հետևող միջազգային գիտական կենտրոնների համաձայն, մարտի 22-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 300,000-ը, որից ապաքինվել է ավելի քան 92,000-ը, մահացել է մոտ 13,000 մարդ:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից