Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76,471 ընտրող՝ 72.7%-ը, հայտնում են ԱՀ ԿԸՀ-ից:
Երևանի մեկ տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 776 հոգուց քվեարկությանը մասնակցել է 409 մարդ՝ ապահովելով մասնակցության 53.2%-անոց ցուցանիշ:
Մարտի 31-ին Արցախում անցկացվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 14 թեկնածու: Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի: