ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է գրանցվել և մահվան 2 դեպք։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով, կորոնավիրուսով վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1067-ի։
Նա հայտնել է նաև, որ հիվանդանոցներց դուրս է գրվել 54 մարդ, ապրիլի 13-ին 685 մարդ է թեստավորվել։
Վարչապետը հորդորել է գործատուներին՝ ձեռնարկել հակահամաճարակային հատուկ միջոցներ։
«Ունենք լուրջ շանս՝ ջարդելու համաճարակի ողնաշարը, սակայն, լավ լուրերից պետք է զգոնությունը քառապատկվի», - ասել է վարչապետը։
Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։Արցախում կորոնավիրուսով վարակի 6 դեպք է գրանցվել։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից