4 մայիսի 2020 - 18:53 AMT
ԱՆ․ Բժիշկներ, բուժքույրեր և կամավորներ են պետք, աշխատելու են մեկուսարաններում

Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ) և կամավորներ մեկուսարաններում աշխատելու համար: Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

«Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102, կամ տվյալները ներկայացնել hr@moh.am էլեկտրոնային հասցեով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 320 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս։

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի։ Մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մայիսի 4-ից մի շարք ոլորտների սահմանափակումները հավել են, վերացվել է նաև ազատ տեղաշարժի սահամնափակումը։