Բրիտանիայում վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները հուլիսից շուտ չեն բացվի։ Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը՝ «հավելելով, որ դա հավանական ամենամոտ ժամկետն է», գրում է BBC-ն։
Մայիսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրապարակել էր կարանտինից դուրս գալու եռաստիճան ծրագիրը։
Մայիսի 11-ից այն անձիքն, որոնք չեն կարող տնից աշխատել, կվերադառնան աշխատանքի, սակայն, նրանց կոչ են անում հասարակական տրանսպորտից չօգտվել։
Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 1-ից, որի համաձայն՝ կբացվեն որոշ ոչ պարենային խանութներ։
Իսկ վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները կբացվեն միայն 3-րդ փուլում՝ հուլիսի 4-ից ոչ շուտ։
Այս որոշումը վերաբերում է միայն Անգլիայի բնակիչներին։ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում սահմանափակումների մեղմացման մասին որոշում պետք է կայացնեն տեղի իշխանությունները։