21 հունվարի 2009 - 14:15 AMT
ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակությունները կհանդիպեն Մոսկվայում
Հունվարի 22-ին Մոսկվայում ,ՀԱՊԿ Քարտուղարությունում տեղի կունենա Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը: Սա ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդիր մարմինների առաջին հանդիպումն է արտաքին քաղաքականության գործունեության համակարգման շրջանակներում: Խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները կհանդիպեն ճշտելու համար իրենց դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ նիստից առաջ, կարծիքներ փոխանակելու եւ անհրաժեշտության դեպքում ընդհանուր դիրքորոշում մշակելու նպատակով:

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը տեղի կունենա փետրվարի երկրորդ կեսին Վիեննայում: Ինչպես ակնկալվում է, օրակարգում կլինեն հարցեր Հյուսիսային Կովկասի իրավիճակի, ԵՍՍՍՊ-ի հետ կապված, «գազի» խնդիրներին վերաբերող հարցեր, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը: