21 հունվարի 2009 - 21:36 AMT
Հայ գեղասահորդն անհաջող է ելույթ ունեցել Հելսինկիում ընթացող Եվրոպայի առաջնությանը
Հունվարի 20-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցումներն անցնում են «Hartwall» մարզային եւ զվարճանքների համալիրի սահադաշտում, որտեղ 2007 թվականին տեղի է ունեցել «Եվրատեսիլ» եվրոպական երաժշտական մրցույթը:

Այս տարի Հայաստանը ներկայացնում են 4 գեղասահորդներ, որ հանդես են գալիս մենասահքում` Գեղամ Վարդանյանը (պահեստային` Սարգիս Հայրապետյան), Անի Վարդանյանը (պահեստային` Արմինե Ստամբուլցյան):

Հունվարի 21-ին Գեղամ Վարդանյանն անհաջող մեկնարկեց «կարճ ծրագրում» եւ 33.37 միավորով եզրափակում է մրցանակային աղյուսակը: Կանայք «կարճ ծրագիրը» կներկայացնեն հունվարի 23-ին:

Հունվարի 24-ին հայ մարզիկները կեզրափակեն իրենց ելույթները «ազատ ծրագրով»:

Գեղասահքի Եվրոպայի առաջնության փակումը տեղի կունենա հունվարի 25-ին: