19 հունիսի 2020 - 13:16 AMT
Լեգենդար Նունու Գոմեշը՝ ՎիվառոԲեթի դեսպան

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշը գործակցության եռամյա պայմանագիր է կնքել FeedConstruct և BetConstruct ընկերությունների հետ:

Պորտուգալիայի հավաքականի կազմում Ֆուտբոլի աշխարհի երկու և Եվրոպայի երեք գավաթների մասնակցած Գոմեշը երեք տարի ժամկետով հանդես կգա որպես BetConstruct-ի և վերջինին կից գործող սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող FeedConstruct ընկերության դեսպան:

«Հաճելի է միանալ BetConstruct ընտանիքին, հուսով եմ՝ երկար ժամանակով: Շնորհակալ եմ վստահության համար. հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,- ասել է Գոմեշը:

Աշխարհի բազմաթիվ երկրներում գործունեություն ծավալող, առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող BetConstruct ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը դրական սպասելիքներ ունի Գոմեշի հետ գործակցությունից:

«Մեծ ուրախությամբ բարի գալուստ ենք մաղթում լեգենդար Նունու Գոմեշին որպես մեր դեսպան՝ ակնկալելով գրավել նոր սպորտային հորիզոններ նրա ֆուտբոլային փորձառության և գիտելիքների շհորհիվ»,- նշել է Բադալյանը:

Նունու Գոմեշը հրավիրված էր մայիս ամսին անցկացված ընկերության աջակիցների մասնակցությամբ «Չեմպիոնների զանգ» օնլայն տեսազրույցին, որը համախմբել էր մյուս բրենդ-դեսպաններին՝ ներառյալ Անդրեյ Շևչենկոյին և Յուրի Ջորկաեֆին: