Հակառակորդը հուլիսի 14-ի առավոտյան կրակել է Չորաթան գյուղում աշխատող «Տավուշ Տեքստիլ» գործարանի ուղղությամբ։ Աշխատանքը դադարեցվել է, աշխատողներն ուղարկվել են տուն։ Գույքային և մարդկային կորուստներ չկան, PanARMENIAN.Net-ին ասաց գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը։
Նրա խոսքով՝ գործարանը թիրախավորած ադրբեջանական կրակակետերը լռեցված են։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայկական ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։
Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում:
Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։