Ռուսաստանի նախագահի որոշմամբ ռուսական զինված ուժերի՝ Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում, կենտրոնական ենթակայության առանձին ստորաբաժանումներում, Օդադեսանտային զորքերում, Հյուսիսային և Խաղօվկիանոսային նավատորմերում հայտարարվել են անսպասելի խոշոր ստուգումներ։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։
Միջոցառման նպատակն է Ռուսաստանի հարավ-արևմուտքում առկա ահաբեկչական բնույթի վտանգից երկրի անվտանգությունն ապահովելու զինված ուժերի հնարավությունները գնահատելը, ինչպես նաև սեպտեմբերին մեկնարկող «Կովկաս-2020» զորավարժությանը պատրաստվելը։
Ստուգումների ընթացքում նախատեսվում է անկացնել 56 մարտավարական զորավարրժություն։ Մասնակցելու է 150 հազար զինծառայող, ներգրավվելու է 27 հազար միավոր զինտեխնիկա և սպառազինություն, 414 ավիացիոն միջոց, 106 նավ։ Վարժանքներն անցկացվելու են 35 դաշտային և 17 ծովային զորավարժարանում։
Նման հանկարծակի և մասշտաբային ստուգումները նորություն չեն ռուսական զինված ուժերի համար։ Պարբերաբար զննվում է տարբեր ստորաբաժանումների կամ ռազմական շրջանների մարտական պատրաստության աստիճանը։
Հարավային ռազմական շրջանի կազմում է մտնում նաև Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան։