5 օգոստոսի 2020 - 10:57 AMT
ԱԳՆ․ Բեյրութում 3 հայ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ տեղեկություն կա Բեյրությում պայթյունի հետևանքով ազգությամբ հայ երեք զոհվածի և մոտ 100 վիրավորի մասին։ Բայց, ըստ գերատեսչության, այս թվերը կարող են աճել, քանի որ մեծ է անհետ կորածների թիվը։

Լրատվամիջոցներից և սոցցանցերի օգտատերերից հայտնի է դառնում, որ մահացածներից մեկը բույժքույր Ջեսիկա Բեզջյանն է, նա պայթունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:

Մյուս զոհվածը Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանն է։

Ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ մահացել է նաև բանկի աշխատակից Ջեք Բարամաքյանը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։

Photo. AP