Օգոստոսի 18-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 4748 նոր դեպք է գրանցվել՝ սա նվազագույն ցուցանիշն է ապրիլի 20-ից ի վեր։
Ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը հասել է 932,493-ի, գրում է ՏԱՍՍ-ը։
Երրորդ օրն անընդմեջ դեպքերի օրական աճը չի գերազանցում 0.5%-ը։
Կորոնավիրուսից բուժումը շարունակում է 173,993 մարդ։ Մեկ օրում ապաքինվել է 6527 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 742,628։ Ակտիվ պացիենտների թիվը նվազագույնն է մայիսի 10-ից ի վեր։
Մահվան ելքով 132 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ վարակից մահացել է 15,872 պացիենտ։ Մահվան ելքով դեպքերը կազմում են բոլոր վարակվածների 1.7%-ը։
Օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 21,891,107 կորոնավիրուսի դեպք, մահացել է 774,160, առողջացել՝ 13,893,717 մարդ։ Չինաստանում վարակվել է 89,441 մարդ, առողջացել՝ 83,288, մահացել՝ 4703։