Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի կառավարության ռազմավարությունն ապագայում կարող է պանդեմիայի պայմաններում պետությունների վարքի օրինակ դառնալ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Դեյվիդ Նաբորոն, փոխանցում է «Վեդոմոստին»:
Շվեդիան կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում որևէ խիստ սահմանափակման չի գնացել։ Երկրում պարզապես արգելված են եղել զանգվածային միջոցառումները։
Շվեդիան կորոնավիրուսով վարակվածների թվով 39-րդն է աշխարհում. ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի՝ երկրում 84,000 վարակակիր կա, 6000 մահ։ Ավելի վաղ, սակայն, Շվեդիայի կառավարությունը երկրում ընդդիմադիրների կողմից քննադատության էր արժանացել՝ համավարակի դեմ պայքարում խիստ սահմանափակումներ չկիրառելու համար։