7 սեպտեմբերի 2020 - 18:12 AMT
Սեպտեմբերի 15-ից Երևանի մանկապարտեզները կվերաբացվեն

Սեպտեմբերի 15-ին Երևանի նախադպրոցական հաստատությունները կվերաբացվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«2020-2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար:

1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:

2. Առաջնահերթությունը տրվելու է․

ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,

գ/ տվյալ հաստատություն աշխատակցի երեխային»,- ասվում է գրառման մեջ:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: