4 հոկտեմբերի 2020 - 20:15 AMT
ՊԲ․ Արցախի հյուսիսում և հարավում համառ մարտեր են, հակառակորդի հարձակումները ձախողվում են

Հոկտեմբերի 4-ի երեկոյի դրությամբ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ամբողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են, առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»,-գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։