Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս շուտ բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հանգստյան օրերին հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ և Ադրբեջանի նախարարների հետ։ Կորուստների աճը քաղաքացիական բնակչության շրջանում անթույլատրելի է»,- գրել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։