Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է գետնին ընկած զինամթերքին ձեռք չտալ, հատկապես՝ կասետային չպայթած ռումբերին:
Նշվում է, որ հակառակորդը կիրառել է միջազգայնորեն արգելված զինամթերք, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։
Լուսանկարում կասետային ռումբ է.
Ստեփանակերտում կամ ցանկացած վայրում դրանց հանդիպելու դեպքում արգելվում է ձեռք տալ:
Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա փնջով սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով։
Կարդացեք նաև` Ադրբեջանը խախտում է հումանիտար իրավունքը և խաղաղ բնակչության դեմ կիրառում արգելված փնջային զինամթերք