15 հոկտեմբերի 2020 - 15:47 AMT
ՀՀ կժամանի Հունաստանի ԱԳ նախարարը

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա երկու ԱԳ նախարարի հանդիպումը, որից հետո կողմերը համատեղ ասուլիս կտան:

Այցի շրջանակում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:

Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։